ԱՄՆ-ի Ռազմաօդային ուժերի Boeing OC-135B ինքնաթիռն անցկացրել է հետախուզական թռիչք Չուկոտկայի շրջանում Բաց երկնքի պայմանագրի շրջանակներում, հաղորդում է Life –ը՝ հղում կատարելով PlaneRadar-ին:

Օդանավը նկատվել է Անադիր եւ Պեւեկ քաղաքների ընդունիչների ծածկույթում:

Համաձայն Բաց երկնքի պայմանագրի՝ մասնակից երկրները կարող են անցկացնել հետախուզական թռիչքներ միմյանց տարածքում: