Մարտի 16-ին, ժամը 22:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղում տուն է այրվում: Այս մասին News.am-ին տեղեկացրեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:20-ին, մարվել՝ 03:15-ին:

Այրվել են գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի (սեփականատեր՝ Հ. Բ.) երկրորդ հարկի գույքն ամբողջությամբ և տանիքի փայտյա կառուցատարրերն ամբողջությամբ (մոտ 48 քմ):