Պակիստանի ոստիկանությունը հայտնել է ընթացքի մեջ գտնվող գնացքում ռումբի պայթյունի մասին, որի հետեւանքով զոհվել է առնվազն 3 մարդ, հաղորդում է Associated Press-ը:

Ոստիկանության սպա Աբդուլա Ջամալին հայտնել է, որ ռումբը տեղադրված էր վագոններից մեկում եւ պայթել էր կիրակի առավոտյան: Պայթյունի հետեւանքով զոհվել է երկու տղամարդ եւ մեկ կին: Կան վիրավորներ, այդ թվում՝ կանայք եւ երեխաներ:

Բացի այդ, վնասվել է հինգ ավտոմեքենա:

Տվյալ պահին տեղի ունեցածի պատասխանատվությունը դեռեւս ոչ ոք չի ստանձնել, սակայն հայտնի է, որ նախկինում Պակիստանի գնացքների վրա հարձակումներ էին գործում Բելուջիստան նահանգի տեղաբնակները: