Այսօր՝ մարտի 17-ին, Ստամբուլի Սուրբ Մարիամ Աստվածածին մայր եկեղեցում հայ համայնքը վերջին հրաժեշտն է տալիս Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին։

Արարողությունը ուղիղ միացմամբ հերարձակում է տեղի հայկական Luys TV ալիքը։

Պատրիարք Մութաֆյանը այսօր կհուղարկավորվի Ստամբուլի Շիշլի շրջանի հայկական գերեզմանատանը։

Հիշեցնենք, որ մարտի 8-ին՝ 63 տարեկան հասակում Ստամբուլում երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը։

Պատրիարքը երկար տարիներ գամված էր անկողնում եւ չէր կարողանում կատարել պարտականությունները։ Թուրքիայի կառավարության որոշմամբ պատրիարքի պարտականությունները իրականացնում է արք.  Արամ Աթեշյանը։

Ուղիղ հեռարձակումը՝ այս հղումով