Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում Ֆրանկոֆոնիայի այս տարվա փառատոնը երեկ՝ մարտի 16-ին, բացվել է Ֆրանսիայի դեսպանատանը՝ Շառլ Ազնավուրին նվիրված երեկոյով․ հայտնում է «Ամրերիկայի ձայնը»։

«Ազնավուրի կերպարն իր մեջ կարողացավ մարմնավորել Ֆրանկոֆոնիայի էությունը՝ իր խորությամբ եւ միաժամանակ բազմազանությամբ»,- իր ելույթում նշել է Ֆրանկոֆոնիայի փառատոնում այժմ նախագահող Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը.

Ֆրանկոֆոնիայի փառատոնը Միացյալ Նահանգների մայրաքաղաքի հիմնական մշակութային փառատոններից մեկն է: Դրա շրջանակում Վաշինգտոնի հիմնական թանգարաններում կազմակերպվում են հատուկ ցուցահանդեսներ, ներկայացումներ եւ կինո փառատոններ: