Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ Քաջարան քաղաքի բնակիչ, 34-ամյա Արթուր Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ բնակության վայրից չբացակայելը. Shamshyan.com-ը։

փետրվարի 28-ին ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով Ա. Հովսեփյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Այդ օրը ոստիկանության Կապանի բաժին է դիմել Քաջարան քաղաքի Շահումյան փողոցի շենքերից մեկի բնակիչ 44-ամյա Նարինե Բարսեղյանը և հայտնել, որ նախորդ օրը ժամը 19:30-ից մինչև փետրվարի 28-ի ժամը 00:15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իր բնակարանի մուտքի դռան փականը բացելու միջոցով ներս են մտել բնակարան և ննջասենյակի զգեստապահարանից հափշտակել 3 մլն 750 հազար դրամ գումար:

Գողությունը կատարելու կասկածանքով Կապանի ոստիկանություն են բերման ենթարկել Ա. Հովսեփյանին: Նա խոստովանել է կատարածը եւ մատնացույց արել այն վայրը, որտեղ թաքցրել է հափշտակած գումարը:

Ըստ աղբյուրի՝ տուժած Ն. Բարսեղյանը աշխատում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատում՝ որպես հավաքարար, իսկ Ա. Հովսեփյանը նույն կոմբինատում՝ փոխարկիչի մեքենավար: