Վրաստանի խորհրդարանում իրավաբանական հարցերով կոմիտեի նիստի ժամանակ տեղի է ունեցել ծեծկռտուք, հայտնում է «Գրուզիա On-line»-ը: Միմյանց ֆիզիկական եւ բանավոր վիրավորանքներ են հասցրել «Եվրոպական Վրաստանի» պատգամավոր Օթար Կախիձեն եւ մեծամասնության անդամ Իրակլի Բերայան:

Կախիձեն Բերայայի վրա թղթի կտորտանք է նետել: Ստեղծված իրավիճակը լիցքաթափել են կատարածուները:

Վեճը վերաբերում էր քննարկման ընթացակարգին:

Իրավաբանական հարցերով կոմիտեի նիստում քննարկում են դատավորների ընտրության կանոնների մասին խորհրդարանական մեծամասնության օրինագիծը: