Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը մարտի 16-ին Ֆրեսնոյում այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, տեղեկացնում է Fresnobee-ին։ Բայբուրդյանին ուղեկցել են Ֆրեսնոյում Կալիֆոռնիայի պետական համալսարանի ռեկտոր Ջոզեֆ Կաստրոն եւ Հայաստանի պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանը։ Նրանք ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին՝ մեկ րոպես լռությամբ հարգելով զոհվածների հիշատակը։ Ըստ Բայբուրդյանի՝ հուշահամալիրը հանցագործությունների կանխման խորհրդանիշն է ու «ցույց է տալիս, որ ցեղասպանության նման ողբերգություններն ապագայում չպետք է կրկնվեն»։