Երկուշաբթի Թուրքիան եւ Իրանը Քրդական աշխատանքային կուսակցության անդամների դեմ առաջին անգամ համատեղ հակաահաբեկչական գործողություն են անցկացրել: Այս մասին հայտնել է Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր առավոտյան 8-ին Իրանի հետ միասին առաջին անգամ համատեղ գործողություն ենք անցկացրել»,- ասել է նա՝ չնշելով, թե որ երկրի տարածքում է այն անցկացվել: