ԵՄ ԱԳՆ ղեկավարները կոչ են անում վարչապետ Թերեզա Մեյին պարզաբանել Բրիտանիայի դիրքորոշումը բրեքսիթի վերաբերյալ, տեղեկացնում է AP-ը։

ԵՄ ղեկավարների՝ բրեքսիթի վերաբերյալ գագաթաժողովին ընդառաջ այս շաբաթ նախարարները նորից դիմել են Մեյին՝ խնդրելով հստակ ներկայացնել, թե ինչ է նա ուզում եվրոպացի գործընկերներից։

«Մենք պետք է իմանանք, թե ինչ են ուզում բրիտանացիները, ո՞րն է պատճառը, ո՞րն է (բրեքսիթի) երկարացման նպատակը»,- ասել է Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը։

Անցած շաբաթ Բրիտանիայի խորհրդարանը քվեարկեց հօգուտ ԵՄ-ից երկրի դուրս գալու հետաձգման, որը պետք է տեղի ունենար մարտի 29-ին։