Թուրքիայում մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից 2 շաբաթ առաջ Թուրքիայի խոշոր քաղաքներում ընտրական լարվածությունները պահպանվում են։

Թուրքական Themis հետազոտական ընկերության կողմից Ստամբուլում անցկացված սոցհարցումների համաձայն Ստամբուլի քաղաքապետի ընդդիմադիր «Ազգ» դաշինքի թեկնածու Էքրեմ Իմամօղլուն մեկ տոկոսով առաջ է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմից։

Ըստ հարցումների՝ Էքրեմ Իմամօղլուին պատրաստ է ձայն տալ հարցվածների 38.6 տոկոսը, իսկ Բինալի Յըլդըրըմին՝ 37.9:

Չկողմնորոշվածների տոկոսները երբ բաժանվում են այս երկու թեկնածուների միջեւ՝ ստացվում է 49.3 եւ 48.3 տոկոս։