Ցանցում հայտնվել է մետեորիտի թռիչքը ներկայացնող տեսանյութ, որը պայթել է դեկտեմբերին Բերինգի ծովում, Կամչատկայի ափերի մոտ։ Տեսանյութում կարելի է տեսնել երկնային մարմնի ծխի հետքը, իսկ մոտիկ կադրերում երեւում է հենց պայթյունի պահը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Պայթյունը գրանցվել է ամերիկյան ռազմական արբանյակների կողմից Երկրի մակերեսից 25,6 կլիոմետր բարձրության վրա։ Պայթյունի հզորությունը տասն անգամ ավելի ուժեղ է եղել, քան ատոմային ռումբինը, որը ամերիկյան ՌՕՈւ-ն նետել էր Հիրոսիմայի վրա 1945 թվականին։

ՆԱՍԱ-ի աշխատակից Լինդլի Ջոնսոնի տվյալներով՝ մետեորիտը պայթել է այն երթուղուց ոչ շատ հեռու, որից օգտվում են քաղաքացիական ինքնաթիռները։