Բաքվում համր ցույց է ընթանում։

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, բողոքի ցույցի ընթացքում արդեն կալանվել է երկու ակտիվիստ։ Ցույցին մասնակցում է մի քանի տասնյակ մարդ։ Հավաքվածները ոչ մի կարգախոս չեն վանկարկում եւ պարզապես կանգնած են առեւտրային կենտրոնում։ Նրանք հրաժարվում են շփվել լրագրողների հետ։ Սակայն բողոքողներից մեկը, այնուամենայնիվ, տեղեկացրել է, որ հավաքվել են հանրահավաքի, որի կոչերը հնչել են սոցցանցերում։ Հավաքվածներին շրջապատել են իրավապահ մարմինների քաղաքացիական հագնված աշխատակիցները։