Թուրքիան չպետք է արդարանա ԱՄՆ-ի առջեւ Ս-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու համար։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի խորհրդական Յասին Աքթայը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Աքթայն ընդգծել է, որ Թուրքիան «միշտ» գործում է իր դաշնակիցների հետ պայմանագրերի շրջանակում, բայց ԱՄՆ-ը պարբերաբար «խնդիրներ է ստեղծում»։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ը «համագործակցում է ահաբեկիչների հետ»՝ սիրիական քրդերի ինքնապաշտպանության ուժերի հետ, որոնց թուրքական իշխանությունները համարում են ահաբեկչական կազմակերպություն։

«Թուրքիան ցանկանում էր ձեռք բերել ամերիկյան Patriot ԶՀՀ-ներ, բայց ԱՄՆ-ը դրան դրական պատասխան չտվեց»,- ամփոփել է Աքթայը։