Մարտի 20-ին Սյունիքի մարզում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում տեղումներ են սպասվում: Հայաստանի մնացյալ մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարեւմտյան, 3-8 մ/վրկ: Առաջիկա 2 օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով: «Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +10+12։

Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.

Շիրակում գիշերը՝ -7-11, ցերեկը՝ 0+3,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -7-11, ցերեկը՝ 0+3,

Կոտայքի նախալեռներում գիշերը` -1-3, ցերեկը՝ +6+8,

Սեւանա լճի ավազանում գիշերը` -7-11, ցերեկը՝ 0+3,

Լոռիում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +3+8,    

Տավուշում գիշերը՝ -2+3, ցերեկը` +7+10,

Արագածոտնի լեռներում գիշերը` -7-11, ցերեկը՝ 0+3,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` 0-2, ցերեկը՝ +7+9,

Արարատում գիշերը` 0-2, ցերեկը՝ +10+12,

Արմավիրում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +10+12,  

Վայոց ձորի լեռներում գիշերը` -7-11, ցերեկը՝ 0+3,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` 0-2, ցերեկը՝ +10+12,

Սյունիքի հովիտներում` գիշերը` +2+5, ցերեկը՝ +8+11,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +2+5,

Արցախում գիշերը` 0+3, ցերեկը՝ +5+9: