Երեւանի ավագանու մարտի 19-ի որոշմամբ Մեծ Հայրենական պատերազմի վետերանները, ղարաբաղյան պատերազմի մասնակիցները եւ աֆղանցի-մարտիկները ազատվում են գույքահարկի վճարման պարտքերից, որոնք կուտակվել են մինչեւ 2018-ի դեկտեմբերի 31-ը:

Որոշման նախագիծը ներկայացրեց Երեւանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության ղեկավար Արմեն Հարությունյանը: Ընդհանուր գումարը կազմում  է 3 մլն 500 հազար դրամ եւ տարածվում է 674 հազար քաղաքացիների վրա: