Հայաստանը շատ կարեւոր նշանակություն է տալիս ԵՏՄ-ում նախագահությանը: Մարտի 19-ին մամուլի ասուլիսին այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ նախագահության շրջանակում մեկ անգամ տեղի կունենա ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը եւ մեկ անգամ Բարձրագույն տնտեսական խորհդի նիստը՝ երկրների ղեկավարների մակարդակով:

«Շատ կարեւոր է մեր նախագահությունը եւ հույս ունենք, որ դրա շրջանակում կբարձրանա կազմակերպության արդյունավետությունը: Այսօր ԵՏՄ տարածքում մեր համագործակցության զարգացման  համար պաշտոնապես մոտ 80 խոչընդոտ  գոյություն ունի: Դրանց հաղթարահարումը պետք է մեր առաջնահերթությունների թվում լինի», - նկատեց Փաշինյանը: