Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուլիա Տիմոշենկոյի բոցաշունչ հռետորաբանությունն այլեւս չի գրավում ժողովրդի լայն զանգվածներին, ինչպես 10 տարի առաջ, գրում  է Financial Times-ը:

«Բատկիվշչինա»-ի ղեկավարի աջակցությունը Ուկրաինայի արեւմուտքում այնքան է նվազել, որ նրա օգնականները ստիպված են եղել կողմնակիցներ տանել, որպեսզի հանրահավաքներն ավելի մարդաշատ թվան, թերթին ասել է կուսակցության տեղացի անդամը: Ժողովրդական ապստամբության երբեմնի դեմքը՝ այժմ «գազային արքայադուստրը»,  հասարակական հարցման արդյունքներով այլ թեկնածուներից հետ ընկնելու ֆոնին, պայքարում է իր նախագահական հույսերի պահպանման համար:

Պոպուլիստական մտքերը նրան դարձրեցին 2004 թվականի Նարնջագույն հեղափոխության «աստղը»:

Սակայն գազի ներմուծման մասին ՌԴ-ի հետ պայմանագիր կնքելուց հետո 2009-ին նրան աջակցողների թիվը նվազեց:

FT-ն գրում է, որ 2010-ին վերադառնալով իշխանության՝ այն ժամանակվա երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Տիմոշենկոյին «նստեցրեց» գազային գործարքի համար:

Հրատարակությունը նշում է, որ Յանուկովիչը վճարել է ամերիկացի քաղաքական խորհրդատու Փոլ Մանաֆորտի աշխատանքի համար, որն այդ ժամանակվանից դատապարտվել էր ԱՄՆ-ում, որպեսզի օգնի արդարացնել նրա կալանքը: