2018 թվականին Հայաստան մատակարարվող գազի ծավալները մեծացել են: Մարտի 19-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ հեղափոխությունից հետո առաջին իսկ օրերին գազի կորուստները 10 տոկոսով կրճատվել են: 23 տոկոսով կրճատվել են անհայտ սպառողները, «լեւի» սպառողները:

Կորուստները կրճատվել են նաեւ բաշխման համակարգում: Եթե 2017 թվականին կորուստները կազմել են 39,5 մլն խոր.մետր, ապա 2018-ին՝ 27,5 մլն խոր.մետր, տարբերությունը 30 տոկոս է: Միաժամանակ, «Ավտոգազ» կայաններում սպառումը 15 տոկոսով մեծացել է: Այսինքն՝ կրճատվել է ստվերը, նշեց Փաշինյանը: