Մյանմարում դատարանը ռոհինջա ազգության առաջնորդներից մեկին եւ ընդդիմադիր Արականյան կուսակցության նախկին նախագահ Այ Մաունգին 20 տարվա բանտակության է դատապարտել պետական դավաճանության մեղադրանքով, հայտնում է Frontier Myanmar-ը:

Այ Մաունգը կալանավորվել է 2018 թվականի հունվարին իր ելույթից հետո, որում Մյանմարում իշխող Հանուն ժողովրդավարության ազգային լիգային մեղադրել է ռոհինջաներին որպես «ստրուկների» վերաբերվելու մեջ:

Նրա փաստաբանը հայտարարել է, որ դատավճիռն «անարդար եւ չափազանց խիստ է համարում, որը չի համապատասխանում ենթադրվող հանցագործություններին»:

Այ Մաունգը նախկինում եղել է Արականյան ազգային կուսակցության առաջնորդը, որը Մյանմարում ներկայացնում է ռոհինջաների շահերը, եւ ընտրվել էր երկրի խորհրդարանի պատգամավոր: