Հայ-հունական տնտեսական կապերի զարգացումը, երկու երկրների միջեւ գործնական հարաբերությունների ամրապնդումը շատ կարեւոր են։ Այս մասին մարտի 19-ին Երեւանում Հայ-հունական բիզնես համաժողովի բացման ժամանակ ասել է Հայաստանում Հունաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Նանսի Էվա Վրայլան։

Դեսպանը հավաստիացրել է, որ հունական կողմն ամեն բան անում է հայ-հունական տնտեսական կապերի, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ գործարար հարաբերությունների ամրապնդման համար։ «Այս միջոցառմամբ մենք ցանկանում ենք ցույց տալ, որ Հունաստանի կառավարությունը շահագրգռված է այս հարաբերություններով, եւ հենց այդ պատճառով է այստեղ ներկա Համագործակցության եւ տնտեսական հարաբերությունների զարգացման միջազգային հարաբերությունների գծով գլխավոր քարտուղարը»,- ասել է Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլան։