Հաշտեցման ինստիտուտի աշխատանքի արդյունքները գոհացուցիչ չեն։ Այս մասին մարտի 19-ին խորհրդարանի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով իր գլխավորած գերատեսչության՝ հաշտեցման ինստիտուտի գործունեությունից ակնկալվող արդյունքների մասին հարցին։

Նախարարը կարծում է, որ այս ինստիտուտի ազդեցությունը դատարանների բեռնվածության վրա աննշան է։ «Բացի այդ, այս ինստիտուտի առումով, ընդհանուր առմամբ, չկա ոչ մի վստահություն»,- ընդգծել է Զեյնալյանը։ Նրա խոսքով՝ հիմա նախաձեռնվում են քայլեր Հայաստանում հաշտեցման ինստիտուտի արդյունավետության բարձրացման համար։ «Օրինակ, որպեսզի մատուցվող ծառայություններն ավելի էժան դարձվեն, դատարան դիմելու փոխարեն քաղաքացիներն սկսել են ավելի հաճախ դիմել այս հաստատություններ»,- պարզաբանել է նախարարը։