ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 19-ին, կազմել է 486.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.25 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 552.06 դրամ (նվազել է 0.09 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 645.47 դրամ (աճել է 0.59 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.57 դրամ (աճել է 0.04 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 240.45 դրամ, ոսկի՝ 20,411.67 դրամ, պլատին՝ 12,991.81 դրամ: