Հարյուրավոր ամերիկացի զինվորներ սկսել են ժամանել Գերմանիա՝ որպես արագ ծավալման նոր ռազմավարության առաջին թեսթ, որը կոչված է ամրապնդելու ՆԱՏՕ ներկայությունն Արեւելյան Եվրոպայում՝ «ռուսական ագրեսիայի» կամ այլ արտակարգ իրավիճակների դեպքում, տեղեկացնում է AP-ը։

Զրահատանկային 1-ին դիվիզիայի 350 զինվոր արդեն Բեռլինում է։ Նրանք ուղեւորվում են դեպի Լեհաստան։ Հետո զորավարժություններ են անցկացնելու լեհական ԶՈւ-ի հետ։

«Ուժի դինամիկ կիրառման ռազմավարության գաղափարն այն է, որպեսզի անհրաժեշտության դեպքում «մարտունակ ուժերն արագ նետվեն» Եվրոպա։