Երեւանում մետրոյի նոր կայարանի կառուցման հարցով հետաքրքիր առաջարկներ կան: Մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նա նշեց, որ խոսքը  մետրոյի կայարանի մասին է, որը կկառուցվի Թումոյի կենտրոնի շենքի հարեւանությամբ:

«Առաջարկներից մեկի համաձայն, կկառուցվի առեւտրի կենտրոն, եւ սեփականատերը կմասնակցի կայարանի կառուցմանը: Երկրորդ նախագծի համաձայն՝ առաջարկվում է կառուցել նոր բնակելի շենքեր եւ վերաբնակեցնել մոտակայքում ապրող տների բնակիչներին:

Շինարարական ընկերությունը կստանձի շենքերի շինարարության ծախսերը եւ միաժամանակ կկարողանա ավելի բարձր գնով բնակարաններ վաճառել: Այս ամենը կապված է պետության վրա ընկնող ֆինանսական բեռը թեթեւացնելու փորձի հետ»,- նկատեց Մարությանը:

Քաղաքապետը հավելեց, որ նա աջակցում է ճոպանուղու կառուցման գաղափարը:

Խոսելով տրանսպորտային համակարգի ներդնման մասին՝ Մարությանն ընդգծեց, որ քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը Պրահա է մեկնել՝ փորձը ամբողջությամբ ուսումնասիրելու համար:

 «Բացի այդ ստեղծվում է համապատասպան հանձնաժողով, որում հասարակության լայն շերտեր կընդգրկվեն»,- նկատեց նա:

Քաղաքապետը հավելեց, որ քաղաքի կենտրոնում կայանատեղիների գների վերանայման հարցը հնարավոր կլինի քննարկել տրանսպորտային համակարգի ներդնումից հետո: