Ցանկացած իրավական ակտ ընդունելիս գնահատվելու են դրանց վտանգները, դրանք չեզոքացվելու կամ կառավարելի են դարձվելու։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե վտանգներ չի տեսնում նախարարը առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման նախագծում։

Նախարարը հայտնեց, որ արդարադատության նախարարությունում նախագծի վերաբերյալ անցկացվում են քննարկումներ եւ ստեղծվել է խումբ, որն էլ զբաղվում է դրանով։

Իսկ դիտարկմանը, որ նախկին արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նախագծը անվանել է «իշխանության ոտքերի տակ ռումբ», նախարարն ասաց.

«Ես չեմ ուզում մեկնաբանել մի բան, որին ականատես չեմ եղել։Ցանկացած իրավական ակտ ընդունելիս գնահատվելու են դրանց վտանգները, դրանք չեզոքացվելո կամ կառավելի են դարձվելո»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ի պատասխան Արփինե Հովհաննիսյանի կողմից  առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման շուրջ հրապարակած փաստաթղթի՝ Կենտրոնական բանկը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման պարտականության եւ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտների ներդրման համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքային խումբ է ձեւավորվել: