Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ Փհենյանի նկատմամբ պատժամիջոցներն ամբողջովին իրականացնելու համար որեւէ հիմք չկա՝ հաշվի առնելով վերջին 15 ամիսների ընթացքում միջուկային եւ հրթիռային փորձարկումների դադարեցումը, հաղորդում է Reuters-ը:

Զինաթափման վերաբերյալ կոնֆերանսի ժամանակ Ջու Յոն Չհոլը, արձագանքելով ռազմամթերքը վերահսկելու մասին ԱՄՆ-ից բարձրաստիճան պաշտոնյայի ելույթին, հայտարարել է, որ երկու երկրների միջեւ խնդիրները պետք է հաջորդաբար լուծվեն վստահությունն ամրապնդելու համար:

Նրա խոսքերով՝ դրա փոխարեն, Հանոյում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միջև գագաթնաժողովի ժամանակ Վաշինգտոնն «առաջ էր քաշել աբսուրդային փաստարկ, որ պատժամիջոցներն անհնար է չեղարկել մինչեւ ապամիջուկայնացումը»: