Դատական համակարգում իրականացվում են բարեփոխումներ, որպեսզի դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը մեծանա։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ խոսելով ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի զեկույցի մասին։

«Դատական համակարգում իրականացվում են բարեփոխումներ, նաեւ ռազմավարություն է մշակվում, որտեղ կնախատեսվեն փոփոխություններ։ Անշուշտ, պետք է իրականացվեն փոփոխություններ, որպեսզի դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը մեծանա, ինչպես նաեւ բարձրանա դատական ակտերի որակը եւ դատական ակտերի մատչելիությունը, որպեսզի կանխատեսելի լինի արդարադատությունը»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ 2018 թվականին մարդու իրավունքներին նվիրված Պետդեպարտամենտի զեկույցում Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների թվում մատնանշվում են խոշտանգումները, բանտերի դաժան եւ կյանքին սպառնացող կենսապայմանները, կամայական կալանքը եւ ձերբակալությունը։