ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Վենեսուելայի պետական Minerven հանքարդյունաբերական ընկերության եւ նրա նախագահ Ադրիան Պերդոմոյի նկատմամբ, հաղորդում է Reuters-ը:

«Մադուրոյի ոչ օրինական ռեժիմը թալանում է Վենեսուելայի հարստությունը, միեւնույն ժամանակ վտանգում բնիկ բնակչությանը՝ ներխուժելով պահպանվող շրջաններ եւ անտառահատման եւ բնակության միջավայրի կորստի հանգեցնելով», - ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը: