Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը՝ քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի գլխավորությամբ, հնգօրյա աշխատանքային այցով մեկնել է Չեխիա: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։

Այցի օրակարգում Երևանի տրանսպորտային բարեփոխումներին միտված հանդիպումներ են: Մասնավորապես, նախատեսվում են այցելություններ Չեխիայի տարբեր քաղաքներ,  հանդիպումներ մայրաքաղաք Պրահայի Հանրային ուղևորափոխադրող ընկերության, հանրահայտ ավտոարտադրողներ «Շկոդա Էլեկտրիկ» և «Իվեկո» ընկերությունների, ինչպես նաև Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարության և այլ կազմակերպությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:

Այցելությունը նախաձեռնել և ֆինանսավորել է Հայաստանում Չեխիայի դեսպանությունը: