Երևանի Կենդանաբանական այգում կապիկ է ծնվել: Այս մասին Կենդանաբանական այգու աշխատակազմը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Պավիան համադրիլների ընտանիքում ծնվել է երկար սպասված արու զավակը: Նրա հայրը՝ Կրիկունը, Կենդանաբանական այգում վաղուց հայտնի Գուգոյի որդին է, իսկ մայրը Վրաստանից ժամանած Տոտոն»,– ասվում է հաղորդագրությունում։

Այգու աշխատակիցները նաև էջի հետևողներին առաջարկում ենք անուն ընտրել տղային անվանակոչելու համար։