Եգիպտոսում Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հարկերը բարձրացնելու որոշում է կայացրել, որը ներառվելու է երկրի օդանավակայաններից մեկնող չվերթների տոմսերի արժեքի մեջ, հաղորդում է ՌԲԿ-ը՝ հղում կատարելով «Վետո» պարբերականին:

Միջազգային եւ չարթերային ավիաչվերթների ուղեւորների անուղղակի հարկերը կբարձրանան 2013 թվականից սկսած առաջին անգամ եւ կկազմեն 25 դոլար՝ 5 դոլարով ավելի, քան նախկինում էր:

Համաձայն Զբոսաշրջության եւ ճանապարհորդությունների համաշխարհային խորհրդի (WTTC) տվյալների՝ 2018 թվականին Եգիպտոս մեկնած զբոսաշրջիկների հոսքն ավելացել էր 16.5 տոկոսով, իսկ զբոսաշրջությունից ստացված երկրի եկամուտներն աճել էին 11.9 տոկոսով՝ հասնելով 29.6 մլրդ դոլարի: