ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է սոցցանցերին հանրապետականների դեմ դավադրության մեջ: Նա նշել է, որ Twitter, Facebook եւ մյուս սոցցանցերը խտրականություն են ցուցաբերում պահպանողականների եւ հանրապետականների նկատմամբ, հաղորդում է Reuters-ը:

«Մենք մշտապես ազատորեն կիրառում ենք «դավադրություն» բառը, եւ ես կասեմ ձեզ, որ այդ հարցում կա դավադրություն, քանի որ ինչ-որ բան պետք է տեղի ունենա»,-ասել է Թրամփը: