ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը 90 օրով կերկարացնի Իրաքի հանդեպ Իրանի դեմ պատժամիջոցների կասեցումը: Այդ մասին CNBC-ն հայտնել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան:

Դա թույլ կտա Իրաքին շարունակել էլեկտրաէներգիա գնել իր հարեւանից՝ անգամ չնայած, որ Սպիտակ տունը խոստանում է Թեհրանի նկատմամբ առավելագույն ճնշմումներ գործադրել:

«Չնայած այս քայլը կոչված է օգնել Իրաքին էներգիայի պակասը կրճատելու հարցում՝ մենք շարունակում ենք քննարկել Իրանի նկատմամբ մեր պատժամիջոցները Իրաքում մեր գործընկերների հետ»,-ասել է պաշտոնյան անանունության պայմանով:

Չնայած Իրաքը նավթարդյունահանման առումով մեծությամբ երկրորդն է՝ այն կախված է իրանյան գազի մատակարարումից: