Իրանի Մեհրաբադա օդանավակայանում ինքնաթիռը կատարել է վթարային վայրէջք: Ինչպես հաղորդում է Fars-ը, Fukker 100 ինքնաթիռի հետեւի շասսին վնասվել էր եւ չէր բացվել:

Ըստ տարբեր տվյալների՝ ինքնաթիռում գտնվել են 100 ուղեւորներ: Ոչ ոք չի տուժել: Iran Air ավիաընկերության ղեկավար Ֆարզանե Շարաֆբաֆիի խոսքերով՝ շնորհիվ օդաչուների բարձր վարպետության՝ ինքնաթիռը վայրէջք է կատարել, եւ բոլոր ուղեւորները ողջ եւ առողջ են, հաղորդում է Tasnim-ը: