Facebook-ը մտադրվել է պայքարել գովազդային խտրականության դեմ այն բանից հետո, երբ նրան բազմաթիվ բողոքներ են ներկայացրել, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով Associated Press-ին։

Ինչպես նշվում է, խոսքը անշարժ գույքի, վարկավորման եւ աշխատատեղերի գովազդների մասին է։

Գործակալության տվյալներով՝ սոցցանցը մտադիր է վերանայել թարգեթինգի իր քաղաքականությունը, որպեսզի մարդիկ չզրկվեն հայտարարություններից՝ տարիքի, սեռի, ռասայի, էթնիկ ծագման կամ ապրելու վայրի բերումով։