2019-ին Ստոկհոլմի ջրի մրցանակը տրվել է դոկտոր Ջեկի Քինգին (ՀԱՀ): Ժյուրին մատնանշել է «գետերի համաշխարհային կառավարման մեջ նրա խաղի կանոնները փոխող ավանդը», հայտնել է Ստոկհոլմի Ջրի միջազգային ինստիտուտը (SIWI), հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Լինելով Քեյփթաունի համալսարանի գիտաշխատող՝ դոկտոր Քինգը ստանձնել է այդ մեթոդների մշակումը, որը ֆինանսավորվել է ՀԱՀ Ջրային հետազոտությունների հանձնաժողովի կողմից: Ավելի ուշ նա եւ իր գործընկերները՝ Քեյթ Բրաունը եւ Էլիսոն Ջուբերտը մոդելներ են ստեղծել գետերի չորացման եւ փակման պատճառով բնապահպանական եւ սոցիալական հետեւանքների ցուցադրման համար: Դա թույլ է տալիս օբյեկտիվ գնահատական տալ  ջրային ռեսուրսների յուրացման ծախսերին, որի օգուտները կարող են կապված լինել հիդրոէներգետիկայով եւ ոռոգվող դաշտերում գյուղատնտեսական կուլտուրաների մշակմամբ:

Դոկտոր Քինգը 40 տարի շարունակ աշխատել է Քեյփթաունի համալսարանում: Նա Հարավային Աֆրիկյաի գետերի ուսումնասիրման 38 տարվա փորձով ջրային բնապահպան է: 1997 թվականից փորձագետն աշխատում է  մի քանի գիտական խմբերի հետ, որոնք աշխատում են ամբողջ աշխարհով գետային ավազանների կառավարման ուղղությամբ: Գետերի էկոհամակարգերի պահպանման համար ջրի պահանջների գնահատման նրա մեթոդները ներառվել են 1988 թվականի ջրի մասին ազգային օրենքում:

Շվեդիայի կառավարության 150 հազար դոլարի չափով ամենամյա մրցանակը, ինչպես նաեւ բյուրեղապակյա քանդակը եև դիպլոմը տրվում են 1991 թվականից՝ ջրային ռեսուրսների պահպանման ոլորտում գործնական՝ հավաքական կամ անհատական ավանդի համար: Պարգեւատրումը տեղի կունենա Ստոկհոլմում օգոստոսի 28-ին՝ այս տարվա Ջրի միջազգային շաբաթվա ընթացքում: