Հռոմի քաղաքային խորհրդի ղեկավար Մարչելո Դե Վիտոն, որը ներկայացնում է «5 աստղ» շարժումը, կոռուպցիայի կասկածանքով կալանավորվել է: ANSA-ն հաղորդում է, որ կալանքն իրականացվել է «Ռոմա» ֆուտբոլային ակումբի նոր մարզադաշտի կառուցման մասին հետաքննության շրջանակում:

Նրա հետ միասին կալանավորվել է եւս 3 մարդ, երկու ձեռնարկատերերին կարգադրվել է ժամանակավոր հրաժարվել մասնագիտակլան գործունեությունից: Հետաքննության ընթացքում կոռուպցիայի փաստեր են հայտնաբերվել, ինչպես նաեւ ծառայողական դիրքի չարաշահում՝ ոչ միայն մարզադաշտի շինարարաության հետ կապված որոշումների վերաբերյալ, այլեւ մայրաքաղաքի կենտրոնի հյուրանոցային համալիրի, ինչպես նաեւ երկրի հարավային արվարձանում նախկին շուկայի մեծ տարածքների վերահարդարման մասին: Ըստ քննության՝ Դե Վիտոն նպաստել է անշարժ գույքի նախագծերի հաստատմանը:

«Ռոմայի» մարզադաշտն առաջին անգամ չէ, որ հետաքննության առարկա է դառնում: Նախագծի իրականացման մրցույթի անցկացման ժամանակ օրենսդրության խախտման պատճառով արդեն կալավորումներ են կատարվել:

«5 աստղ» շարժումը իշխանության գալով խոստացել էր ազնիվ կառավարում եւ կոռուպցիայի դեմ պայքար: Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջին խոստացել է, որ մարզադաշտը կկառուցվի, թեւե առաջին հետաքննության սկվելուց հետո աշխատանքները կասեցվել էին: