Ադրբեջանի կողմից լայնածավալ, չհայտարարված հարձակողական բնույթի զորավարժությունների անցկացումը չի նպաստում ժողովուրդներին խաղաղությանը պատրաստելուն։ Այս մասին մարտի 20-ին մամուլի ասուլիսում ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Նրա խոսքով՝ հարցը բարձրացվել է ՀԱՊԿ-ում, Ադրբեջանից պահանջվել են բացատրություններ։ Նույնը վերաբերում է նոր զորամասի տեղակայմանը սահմանամերձ գոտում եւ Ադրբեջանի կողմից ականանետի կիրառմանը։ «Հայաստանը եւ Արցախը վճռական են սեփական պաշտպանության եւ հակամիջոցների հարցում։ Թող ոչ ոք դրանում չկասկածի»,- ընդգծել է Նաղդալյանը։