Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ապրիլի սկզբին կայցելի Եթովպիա եւ Ռուանդա։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը մարտի 20-ին, մամուլի ասուլիսում։

Ռուանդայում ապրիլի 7-ին նախարարը կմասնակցի Ռուանդայում ցեղասպանության 25-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը։ «Հայաստանը եւ Ռուանդան սերտորեն համագործակցում են միջազգային կառույցներում ցեղասպանությունների կանխման հարցում»,- ընդգծել է մամուլի քարտուղարը։