ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Բրազիլիային Հյուսիսատլանտյան դաշինքի մեջ ընդունելու հնարավորության մասին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունից:

«Խորհուրդ ենք տալիս այդ հարցով դիմել ԱՄՆ իշխանություններին»,- հայտարարել են կենտրոնակայանից:

Ավելի վաղ Թրամփը Սպիտակ տանը Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարի հետ հանդիպման ժամանակ ի պատասխան Հյուսիսատլանտյան դաշինքին Բրազիլիայի հնարավոր անդամակցության մասին հարցին՝ հայտարարել էր, որ կողմերը «դա վճառականորեն քննարկում են եւ զգալիորեն հակված են դրան»: