Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Մոզամբիկի Հանրապետության նախագահ Ֆիլիպե Զասիտու Նյուսիին եւ Զիմբաբվեի Հանրապետության նախագահ Էմմերսոն Դամբուձո Մնանգագվային՝ այդ երկրներին պատուհասած «Իդայ» արեւադարձային ցիկլոնի հետեւանքով գրանցված բազմաթիվ զոհերի եւ ավերածությունների կապակցությամբ:

Արմեն Սարգսյանն իր խորին ցավակցությունն է հայտնել Մոզամբիկի եւ Զիմբաբվեի նախագահներին, զոհվածների ընտանիքներին եւ հարազատներին մաղթել է տոկունություն, իսկ բոլոր տուժածներին՝ շուտափույթ ապաքինում: