«ՏուրՍտատ» վերլուծական գործակալությունը ներկայացրել է 2018 թ. ռուս զբոսաշրջիկների այցելած երկրների վարկանիշը՝ վերլուծելով նախորդ տարվա արդյունքներով Ռուսաստանից արտերկիր կատարած արտագնա զբոսաշրջային ուղեւորությունների վիճակագրությունը:

Հայաստանը ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում օտարերկրյա երկրների շարքում 24-րդ տեղն է զբաղեցրել:

2018 թ.-ին Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջային ուղեւորությունների թիվը 18 տոկոսով ավելացել է՝ մինչեւ 434 հազար:

Օտարերկրյա պետությունների առաջին տասնյակում, որոնք ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում նախընտրելի են եղել անցյալ տարի  արտերկիր կատարած արտագնա զբոսաշրջային ուղեւորությունների թվով, ներառվել են Թուրքիան (5մլն 719 հազար ուղեւորություն), Աբխազիան (4,496 հազ.), Ֆինլանդիան (3.361 հազ.), Ղազախստանը (2.955 հազ.), Ուկրաինան (2.290 հազ.), Չինաստանը (2.018 հազ.), Էստոնիան (1.798 հազ.), Գերմանիան (1.297 հազ.), Վրաստանը (1.233 հազ.(+23 տոկոս)) եւ Թաիլանդը (1,173 հազար):