Արգենտինայում 5-ամյա տղան կորել է եւ մեկ օրում հաղթահարել 21 կմ տարածություն, հայտնում է Clarin-ը:

Նշվում է, որ Սան Խուան նահանգի շրջաններից մեկում ծնողների հետ զբոսանքի ժամանակ 5-ամյա Բենխամին Սանչեսը կորել է ծնողների տեսադաշտից, որոնք նրան գտնել չեն կարողացել:

Տղայի որոնումներին հազարից ավելի մարդ է մասնակցել: Երեխային գտել են մեկ օր հետո: Նշվում է, որ նրա գիտակցությունը սթափ էր, բայց նա ջրազրկված էր:

«Տղան նստած էր ծառի տակ: Մենք նկատեցինք, որ նա վախեցած է, բայց չէր լալիս: Մենք ստիպված էինք նրան համոզել նստել ուղղաթիռը, քանի որ նա վախենում էր թռչել: Բայց համաձայնվեց՝ մայրիկին հանդիպելու համար»,- ասել է նահանգի անվտանգության ծառայության ներկայացուցիչ Գուստավո Ֆարինյան:

Պորտալի տեղեկություններով՝ շրջանում, որտեղ տղան մոլորվել էր, տարբեր վտանգավոր կենդանիներ են ապրում: Դրանից բացի, այնտեղ դիտվում են օդի ջերմաստիճանի կտրուկ տատանումներ:

Ինքը՝ տղան պատմել է, որ գետից կեղտոտ ջուր է խմել եւ փորձել բույսեր ուտել, որոնք նրան դուր չեն եկել: