Պարարտանյութի որակները հսկվում է. ներմուծման ժամանակ անցնում են համապատասխան փորձաքննություն: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը:

Նրա խոսքով, այս տարի պարարտանյութի շուկայի լուրջ ազատականացում է տեղի ունեցել. 10-ից ավելի ներմուծողներ կան: Մեր մոնիտորինգը ցույց տվեց, որ գինը 6,5-7 հազարի սահմաններում է: Նախկինում դուք ինքներդ կարող եք նայել ու տեսնել, թե քանիսով է բերվել ու ինչ է արժեցել»,-ասաց Գեղամ Գեւորգյան:

Անդրադառնալով գյուղմթերքի արտահանմանը, նա ընդգծեց, որ 2018-ին պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն ավելացել են. «Լոլիկի հետ կապված նվազում ենք ունեցել: Այս տարի եւս պտուղ-բանջարեղենով եւ վերամշակված ապրանքով ավելանա արտահանումը, չեմ կարող ասել՝ որքան»: