Չեխ մոդելը Պակիստանում դատապարտվել է ութ տարի ութ ամիս ազատազրկման թմրանյութերի վաճառքի մեղադրանքով, տեղեկացնում է AP-ը։

22-ամյա Թերեզա Գլուսկովան դատապարտվել է Փենջաբի նահանգի մայրաքաղաք Լահորի դատարանում։

Գլուսկովան ձերբակալվել է 8,5 կիլոգրամ հերոին պահելու համար, 2018 թվականի հունվարին, Լահորի օդանավակայանում, որտեղից ուղեւորվում էր Իռլանդիա։

Նա նաեւ տուգանվել է 800 դոլարով։