Հայաստանում անասունների գլխաքանակը պակասել է, քանի որ մարդիկ շատ են մորթի ենթարկել: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը:

«Մենք ընդհանրապես, ֆինանսավորելու են անասնապահությունը: Անասնապահությունը, մասնավորապես ոչխարաբուծությունը լուրջ ուղղություն են: Ընդհանրապես անասնապահությունը լուրջ պոտենցիալ ունի: Միայն տավարի մսի դեֆիցիտն ամբողջ ԵՏՄ տարածքում բավականին լուրջ է: Այսինքն` մենք որքան արտադրենք, ապա դրա եւ՛ ներքին, եւ՛ արտաքին պահանջարկը կլինի: Նաեւ որակյալ կաթի դեֆիցիտ ունեն, իսկ ոչխարի միսն արաբական աշխարհում եւ Իրանում լրջագույն պահանջարկ ունի: Մնում է, որ ոլորտին ֆինանսական աջակցություն ցուցաբերենք, հողերի հարցը լուծենք, որովհետեւ ոչքար պահելու համար մի քիչ էլ արոտ պետք է լինի: Սուբսիդավորելու ենք խոշոր եղջերավոր անասունների ձեռքբերման արժեքը»,- ասաց նա: