Լոնդոնում ոստիկանները ձերբակալել են հնդիկ գործարար Նիրավ Մոդիին, որին հնդկական իշխանությունները փնտրում են մոտ 2 մլրդ դոլար Punjab National Bank բանկից հափշտակելու մեջ, տեղեկացնում է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով Bloomberg-ին։

Գործակալության փորձագետները գործարարի ձերբակալությունը, որի կարողությունը 2017-ին  Forbes-ը գնահատել է 1,8 մլրդ դոլար, կապում են Հնդկական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախընտրական արշավի հետ, որի նախկին առաջնորդ Նարենդրա Մոդին (ձերբակալվածի ազգանվանակիցն է) գլխավորում է երկրի կառավարությունը։

«Դա Մոդիի կառավարության հաջողությունն է, որը պայքարում է հարկ չվճարողների դեմ։ Դա օգտակար կլինի ՀԺԿ-ի համար»,- ասում է քաղաքագետ, Կառնատակայի նահանգի համալսարանի պրոֆեսոր Հարիշ Ռամասվամին։

2018 թվականի ամռանը The Financial Times թերթը տեղեկացրել էր, որ Նիրավ Մոդին ժամանել է Մեծ Բրիտանիա՝ քաղաքական ապաստան խնդրելու։ Մոդիին հեռակա մեղադրանք է ներկայացվել փետրվարի կեսին, երբ գործարարի գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէր։ Իշխանությունները միայն տեղեկացնում էին, որ նա փախել է Հնդկաստանից։ Նա կասկածվում է Հնդկաստանի պատմության մեջ ամենախոշոր բանկային խարդախության մեջ, որի հետեւանքով Punjab National Bank-ից հանվել է մոտ 2 մլրդ դոլար։