Լոռու մարզում այսօր՝ մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 15։35-ի սահմաններում արակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանզ է ստացվել, որ Շնող գյուղով հոսող Դեբեդ գետում դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, դեպքի վայր են ժամանել Թումանյանի հրշեջ-փրկարարները, ովքեր գետից դուրս են բերել երիտասարդ աղջկա դի։ Աղբյուրի տեղեկություններով՝ ջրահեղձ եղածը նույն գյուղի բնակիչ՝ 18-ամյա Մարիամ Անանյանն էր։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։