Իսրայելի թշնամական գործողությունների դեպքում Իրանն առանց տատանվելու կօգտագործի ինքնապաշտպանության իր իրավունքը: Այս մասին ՄԱԿ ԱԽ ղեկավարին ուղղված նամակում գրել է  ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Էսխախ ալ Խաբիբը, հաղորդում է Mehr-ը:

Նա ընդգծել է, որ Իրանն իր միջազգային պարտավորություններին համապատասխան, ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն կիրագործի ինքնապաշտպանության իր իրավունքը:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելի ռազմածովային նավատորմը կարող է միջոցներ ձեռնարկել իրանական նավթի արտահանումը դադարեցնելու համար:

Իրանի դիվանագետը նշել է, որ Իսրայելի վարչապետի հայտարարությունները ուժի կիրառման բացահայտ սպառնալիք  են եւ խախտում են Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը: